ԳլխավորԼուր

Մահացել է ռեժիսոր, ՀՊՄՀ դասախոս Սուրեն Ռշտունին

Մահացել է ռեժիսոր Սուրեն Ռշտունին։

Ծնվել է 1951 թվականի հուլիսի 29-ին Երեւանում։ Սովորել է Երևանի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1969 թվականից եղել է Հայաստանի Հեռուստառադիոյի պետկոմի ռեժիսորի օգնական, 1971 թվականից՝ ռեժիսորի ասիստենտ, 1976 թվականից՝ ռեժիսոր, եթեր է հեռարձակել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որն արժանացել է պետական մրցանակի։

1986-1989 թվականներին սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դպրոցական բաժնում։

1991-2004 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Նոր տարվա ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսորը։

1995 թվականին Փարիզի «Sirnea» կենտրոնում անցել է ռեժիսորական բարձրագույն կուրսեր, այնուհետև Երևանում եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր ռեժիսորը։

2007 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, «Հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա» կուրսի ղեկավարն էր։

Comment here