Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բարձրագույն (բակալավրիատ, մագիստրատուրա), հետբուհական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնական գործընթացը նոյեմբերի 15-ից կրկին կկազմակերպվի առկա ձևաչափով։
Որոշ մասնագիտական առարկաների գծով ըստ անհրաժեշտության կրթության կազմակերպումը կիրականացվի առցանց ձևաչափով։
Համալսարան այցելելիս անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները, հայտնում են բուհից։
Հիշեցնենք, որ ՀՀ բուհերն ու քոլեջներն անցել էին հեռավար ուսուցման հոկտեմբերի 26-ից։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։