ԳլխավորԼուրՀայաստանս

Սյունիքում նոյեմբերի 16-ին զոհված 3 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են

Մեդալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Սյունիքում նոյեմբերի 16-ին զոհված 3 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով։

1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանն ու 1990թ. ծնված շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը պարգևատրվել են Արիության մեդալով, 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը` Մարտական ծառայության մեդալով։

Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

Այսօր Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հայտնի են 6 զոհերի անունները՝ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։

Comment here