Շիրակի պետական համալսարանը տեղեկացնում է, որ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակը բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի և մագիստրոսի կրթական ծրագրի ուսանողների համար մեկնարկելու է փետրվարի 8-ին, ուսումնական գործընթացը կազմակերպվելու է ըստ հետևյալ ժամատախտակի՝ 1 դասաժամը 80 րոպե տևողությամբ։
Բակալավրի առկա ուսուցման համակարգի 1-ին, 2-րդ, 4-րդ կուրսերի ուսումնական գործընթացը իրականացվելու է առաջին հերթով:
Բակալավրի առկա ուսուցման համակարգի 3-րդ և մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի ուսումնական գործընթացը իրականացվելու է երկրորդ հերթով:
Ուսուցման գործընթացը իրականացվելու է հիբրիդային եղանակով (առկա և առցանց տարբերակների համադրմամբ):
ՀՀ-ում COVID-19 հիվանդության կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները պահպանելու համար դասամիջոցները սահմանվել են 10 րոպե:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։