Հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա, տարօնականության հիմնադիր, Նժդեհի մտերիմ գաղափարական ընկեր Հայկ Ասատրյանի (05.02.1900-13.01.1956) ծննդյան օրն է։
1.Հոգեբանորեն ստրուկը նա չէ, որին քաղաքականորեն ծանր մի դրություն է պարտադրված, այլ նա՛, որ անձնիշխան դառնալու խռովք չունի:
2.Ուրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք մրափում ենք աղետից հետո էլ:
3.Ո՛ւր շատ միություններ կան, այնտեղ չկա միություն, ուր շատ փառավորյալներ կան, այնտեղ չկա փառք
4.Առա՛նց ինքնահաղթահարման անկարելի է որևէ այլահաղթահարում:
5. Ազգերի պատմությունը գրվում է ցեղի արյունով և ոգու տանջանքով, բայց ո՛չ` ժողովրդի քրտինքով և հացի ժխորով
6. Մարդկային ամեն նախիր բարոյական ուժ չէ, ո՛չ էլ «կուծանա՜ նք» աղաղակը` քաղաքական գործ: Բարոյական ուժ է միայն ցեղը, և քաղաքական գործ` միայն հայրերի պատիվն ու ոգին հավերժացնելու ճիգը:
7.Մեր եսի խորագույն էության մեջ մենք հող չենք, որ հող դառնանք, այլ` ոգի, որ ոգի մնանք:
8.Հեղաշրջված ոգին է հեղաշրջում իրականությունը
9.Նորաստեղծվի՛ր` այրելով մեջդ ինչ որ զզվելի է:
Նորաստեղծվի՛ր` վառելով մեջդ ինչ որ վսեմ է:
10.Մեռնում են նրանք, որոնք իրենց ինքնանպատակ են դարձնում, աստվածացնում, և նրանք, որոնք կտրվում են նպատակից, Աստծուց:
11.Հանճարները սպանվում են մանր գործերից, ժողովուրդները մեռնում են մանր առաքինություններից:
12.Ոգին է կյանքի խորքը, իսկ ոգու տարողությունը չափվում է նպատակի մեծությամբ, ինչպես բարոյականը` նպատակի իմաստով
13.Դու քո նպատակի գործիքն ես միայն, բարեկա՛մ: Եվ նպատակիդ միջոցով դու գործադրում ես քո մեջ հայտնություն ստացած Աստուծո կամքը:
14.Տգիտությունը հանցանք չէ, եթե դա օժտված չէ չարության դինամիզմով: Դա անշո՛ւշտ, մի ուժ է, ա՛յն ուժը, որ հոգևոր լեշեր է ստեղծում և թմբում կյանքի հոսանքը:
15.Երբեմն ոգու կայծը` հոգին, ավելի՛ շուտ է մեռնում, քան մարմինը: Անմահ է միայն ժամանակը բոցավառո՛ղ, տարածությունը նվաճողաբար ճմլո՛ղ ոգին` ստեղծագործը:
Մեջբերումները՝ vruyrartsruni.wordpress.com-ից ու Հայկ Ասատրյան ֆեյսբուքյան էջից։
Comment here