2025 թ. ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջոն Քլարկին, Միշել Դևորին և Ջոն Մարտինիսին՝ «էլեկտրական շղթայում մակրոսկոպիկ քվանտային-մեխանիկական թունելավորման և էներգիայի քվանտացման հայտնաբերման համար»։
Այս մասին 2025 թվականի հոկտեմբերի 7-ին հայտարարել են Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչները: Մրցանակակիրների հետազոտությունները բացում են նոր հորիզոններ քվանտային տեխնոլոգիաներում, ներառյալ համակարգիչները և սենսորները:
Քվանտային մեխանիկան թույլ է տալիս տարրական մասնիկներին հաղթահարել էներգետիկ խոչընդոտները «թունելինգ» անվանվող գործընթացի միջոցով՝ մասնիկը, կարծես, «սոցվում է» խոչընդոտի միջով, որը դասական ֆիզիկան համարում է անհաղթահարելի: Սովորաբար նման էֆեկտները նկատելի են միայն միկրոմակարդակում, առանձին մասնիկների հետ: Սակայն Քլարկի, Դևորի և Մարտինիսի փորձերը ցույց տվեցին, որ քվանտային հատկությունները կարելի է վերարտադրել մակրոսկոպիկ մասշտաբով՝ ներգրավելով միլիարդավոր մասնիկներ:
Նրանց աշխատանքի արդյունքում այսօր զարգանում են տեխնոլոգիաներ, որոնք կարող են լուծել դասական համակարգիչների համար անհասանելի առաջադրանքները՝ մոլեկուլների մոդելավորումից մինչև բարդ համակարգերի օպտիմալացում:
2025 թվականին Նոբելյան մրցանակի դրամական պարգևը կազմում է 11 միլիոն շվեդական կրոն (1,1 միլիոն դոլար), որը հավասարապես կբաժանվի երեք դափնեկիրների միջև:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



