ԳլխավորԼուր

Ալպերում ֆրանսիացիներ են զոհվել

Ձնահյուս

Ֆրանսիական Ալպերում՝ Վալուար կոմունայի տարածքում, ձնահյուսի զոհ է դարձել 4 զբոսաշրջիկ, տեղեկացնում է BFMTV-ն։ Զբոսաշրջիկները քայլել են 2 խմբով (3+2)։ Նրանցից ողջ է մնացել միայն մեկը։

Զբոսաշրջիկները Գրենոբլից էին, ամենակրտսերը 42, ամենաավագը՝ 72 տարեկան։

Փրկարարարական աշխատանքներին մասնակցել են բարձրլեռնային ժամնդարմերիայի աշխատակիցներ, 2 ուղղաթիռ ու 2 շուն։

Որոնողական աշխատանքներ են տարվում՝ հայտնաբերելու երեք մարդու, որոնք եւս ենթադրաբար մնացել են ձյան տակ։

Մի քանի օր առաջ կրկին ֆրանսիական Ալպերում, ձնահյուսի տակ էր մնացել 5 մարդ։

Հաճախակի դարձած ձնահյուսերի պատճառը առատ տեղումներին հաջորդած բարձր ջերմաստիճանն է։

Comment here