ԳլխավորԼուր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին ժամը 17-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ճամբարակի, Գորիսի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում ձյուն է տեղում։

Մառախուղ է Աշտարակի, Նաիրիի տարածաշրջաններում՝ 20 մետր, Թալինի տարածաշրջանում՝ 30-40 մետր տեսանելիությամբ։

Հալիձորից մինչև Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված` Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։