ԳլխավորԼուր

Առատ ձյան պատճառով դժվարություններ են առաջացել վարորդների համար. տեսանյութեր

ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով դժվարություններ են առաջացել վարորդների համար:

Մասնավորապես Կապան-Տաթև, Գորիս-Սիսիան-Սարավան (դեպի Վայք) և Վարդենյաց լեռնանցքի երթևեկությունը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածների երթևեկությունը փակ է բեռնատարների համար:

«Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք խուսափել նշված ճանապարհահատվածով երթևեկելուց և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության բոլոր կանոնները»,-նշված է գրառման մեջ: