ԳլխավորԼուր

Աշոցքում բուք է. իրավիճակը՝ ճանապարհներին

Ձնամաքրման աշխատանքներ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Շիրակի մարզի Լանջիկ-Մարալիկ, Գյումրի-Քեթի, Մաստարա-Լանջիկ, Գյումրի-Բավրա, Գյումրի-Մարմարաշեն և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Սիսիան-Գորայք ավտոճանապարհին, «Մեղրու սար» և Վայոց ձորի մարզի Սարավան- «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածներում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է: