ԳլխավորԼուր

Ձյուն ու բուք՝ Հայաստանի ճանապարհներին. Լարսը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար բաց է միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Ամասիա-Բերդաշեն, Ախուրյանի, Աշոցքի և Արթիկի ավտոճանապարհները:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար բաց է միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Մեղրու սար» կոչվող հատվածում, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, Ճամբարակ, Գավառ, Քաջարան, Գորիս, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում, Աշտարակի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Աշոցքի, Մարալիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» հատվածներում բուք է։

Թալին քաղաքում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։