Հունվարի 6-ին՝ ժամը 9։40-ի դրությամբ, Գորիսի, Գավառի, Սևանի, Աբովյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Թումանյանի տարածաշրջաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում, Տիգրանաշեն-Ջանգակատուն ճանապարհահատվածին, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է ու բուք, տեսանելիությունը՝ 50 մետր։
Ապարանի տարածաշրջանում բուք է։
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: