Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փետրվարի 1-ից կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնել առանց մուտքի վիզայի, հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցել ԱՄԷ տարածքով առանց մուտքի վիզայի և վճարի։ ՀՀ քաղաքացու անձնագիրը պետք է վավերական լինի նվազագույնը 6 ամիս՝ հաշված ԱՄԷ ժամանելու օրվանից»,- նշել է Բադալյանը։
ՀՀ քաղաքացիներին թույլատրվելու է Արաբական Միացյալ էմիրությունների տարածքում գտնվել առավելագույնը 90 օր՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։