ԳլխավորԼուր

Անձնագրային և վիզաների վարչության աշխատանքն ամբողջ ծավալով կվերսկսվի մայիսի 18-ից

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը ամբողջ ծավալով վերսկսելու է մայիսի 18-ից։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Աշխատանքային օրերին քաղաքացիներին կմատուցվեն ծառայություններ՝ ժամը 9։00-ից մինչև 17։00-ն, ընդմիջում՝ 14։00-ից 15։00-ն։

Քաղաքացիներին կոչ ենք անում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն»,- գրել է Ջանոյանը։

Comment here