Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր հերթին հաղորդագրություն է տարածել, նշելով, որ Վրաստանի Ռազմավիրական ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունները՝ արգելվում է Ռուսաստանից ավտոմեքենաների տեղաշարժը Վլադիկավկազ-Լարս հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիան էլ հայտնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու 53-րդ կիլոմետրում սողանք է տեղի ունեցել։ Ներկայումս աշխատանքներ են իրականացվում հետևանքները վերացնելու և տարածքը մաքրելու ուղղությամբ։ Նշվում է, որ սողանքի պատճառը Թերեք գետի վարարումն է։