ԳլխավորԼուր

ԵԱ. հայ ձյուդոյիստն արծաթե մեդալ է նվաճել

Խորվաթիայի Պորեկ քաղաքում ավարտվեց պատանիների Եվրոպայի առաջնությունը, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից։

81 կգ քաշային կարգում հանդես եկող Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Գոռ Կարապետյանը (մարզիչ՝ Վահե Թորոսյան), տանելով 4 հաղթանակ, գրավեց 2-րդ մրցանակին տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ։

«Շնորհավորում ենք պատանի մարզիկին և մաղթում ավելի բարձր նվաճումներ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ 55 կգ քաշային կարգում Վահե Աղասյանը (մարզիչ՝ Կարեն Աղասյան) դարձել է բրոնզե մեդալակիր։