ԳլխավորԼուր

Ապարանի ճանապարհներին մերկասառույց է, մի քանի շրջաններում ձյուն է տեղում

Ձյուն, ճանապարհ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Կոտայքի, Դիլիջանի, Ճամբարակի, Վայքի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Դիլիջանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ուշիից դեպի «Տառեր» կոչվող ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Comment here