ԳլխավորԼուր

Հանրապետության տարածքում առատ ձյուն է տեղում, որոշ ճանապարհներին բուք է եւ մերկասառույց

Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի դրությամբ, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Սրտաշավանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում:

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Ռյա Թազա-Ծիլքար և Միրաք-Ապարան ճանապարհահատվածում բուք է: Ուժեղ բքի և անբավարար տեսանելիության պատճառով (20-25 մետր ) Սարավանի լեռնանցքը (Զանգերի հատվածում ) դժվարանցանելի է: Քեթիի լեռնանցքը բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար:

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են, տեղեկացնում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

Comment here