Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։