ԳլխավորԼուր

Ձյուն եւ մերկասառույց՝ հանրապետության ճանապարհներին

Ձմեռ, ճանապարհ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Թալինի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ստեփանավանի, Թումանյանի, Իջևանի, Մեղրիի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մասիս-Բալահովիտ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Comment here