ԳլխավորԼուր

Հայաստանի որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում

Ձմեռային ճանապարհ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Իջևանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում, Մեղրիի լեռնանցքում և Տավուշի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: