ԳլխավորԼուր

Կիրակի 9 ժամով կփակվի Շորժայից Ծովագյուղ ու Սևանա թերակղզի տանող ճանապարհը

ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին, ժամը 10.00-ից 19.00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Երևանից Տավուշի մարզի ուղղությամբ երթևեկությունը՝  Սևանա թերակղզու խաչմերուկից մինչև Ծովագյուղի խաչմերուկ, կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ:

Comment here