ԳլխավորԼուր

Հայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղում

Ձմեռային ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Վարդենյաց լեռնանցքում, Ապարան, Աշտարակ, Թալին, Ճամբարակ, Ջերմուկ քաղաքներում, Ամասիայի, Աշոցքի, Եղեգնաձորի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։