ԳլխավորԼուր

Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

Ժաննա Անդրեասյան

Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից՝ համաձայն ՀՀ վարչապետի որոշման։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,-մասնավորապես նշված է որոշման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։