ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունիսի 4-ին 80 տարեկանում կյանքից հեռացել է բալետի նշանավոր արտիստ, բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը:

Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:

Comment here