ԳլխավորԼուր

Մահացել է Մանվել Գրիգորյանը

Մահացել է Երկրապահ կամավորների միության նախկին նախագահ (1999-2018), Ազգային ժողովի նախկին պատգամավոր (2012-2018), գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։ Նա 64 տարեկան էր։ Տեղեկանում ենք Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից։

1988-ից մասնակցել է Արցախյան ազատամարտին, արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը։

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։

Նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Մանվել Գրիգորյանը դատարանի՝ 2020-ի հունվարի 15-ի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Comment here