ԳլխավորԼուր

Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, որոշ տեղերում՝ անձրեւ, իսկ Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի և Թալինի տարածաշրջաններում՝ անձրև։

Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի հատվածը և Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Լուսաղբյուր գյուղի հատվածը դժվարանցանելի են։

Շիրակի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է։