Առողջապահության նախարարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները։
Դրա արդյունքում մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը/ընդունելությունը, ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան.
ա/ այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների բերումով նախադպրոցական կրթությունն ընդհատվել է,
բ/ հիմնանորոգման պատաճառով ժամանակավորապես փակված մանկապարտեզներ հաճախող երեխաները, որոնք ծնողների համաձայնությամբ կհամալրեն այլ մանկապարտեզների խմբերը՝ ըստ հնարավորության,
գ/ հերթագրված երեխաները:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։