Բրազիլիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկվել է ամենամյա կառնավալը:
Բրազիլիայի խոշորագույն քաղաք Ռիո դե Ժանեյրոյում կառնավալն ավանդաբար անցկացվում է Մեծ Պահքից առաջ՝ ուրբաթ օրվանից մինչև երեքշաբթի:
Սամբայի դպրոցների անկախ լիգայի ղեկավար Ժորժե Կաստանիերան հայտարարել է, որ այդ քայլի պատճառը կորոնավիրուսի համավարակն է:
Բրազիլիան աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից է. վերջին տվյալներով երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4.6 մլն դեպք, որոնցից մոտ 140 հազարը՝ մահվան ելքով։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։