ԳլխավորԼուր

«Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել է

«Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել է։

Այս մասին պաշտոնական գրառում է տարածել Եվրոպական հեռարձակողների միությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ կազմակերպիչները նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում փորձել են մրցույթի անցկացման բազմաթիվ այլընտրանքային լուծումներ գտնել, սակայն COVID-19-ի արագ տարածումը Եվրոպայում և այլ երկրներում կանխել է իրենց նախաձեռնությունները:

Մրցույթը տեղի էր ունենալու Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում մայիսի 12-ին, 14-ին եւ 16-ին։

Comment here