ԳլխավորԼուրՇոուբիզնես

Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ում կներկայացնի Աթենա Մանուկյանը

Առաջին ալիքի ուղիղ եթերում ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը: Այս տարի այն կայացավ մեկ փուլով։ Եռակողմ քվեարկության արդյունքում, հավաքելով 168 միավոր, հաղթեց հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains On You» երգով։

Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ում ներկայացնելու համար պայքարում էր 12 մասնակից՝ Agop-ը, Կարինա EVN-ը, Music Հայկը, ERNA-ն, Եվա Rida-ն, Աթենա Մանուկյանը, Գաբրիել Ջիգը, Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները, Միրիամ Բաղդասարյանը, Վլադիմիր Արզումանյանը, Արթուր Ալեքը և TOKIONINE-ը:

Այս տարի քվեարկությունը տեղի է ունեցել 3 կողմով՝ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրի(ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրի (ձայների 33.3%) և  հեռուստադիտողների SMS քվեարկություն:

«Եվրատեսիլ 2020»-ը կլինի 65-րդը «Եվրատեսիլ» երգի մրցույթում: Այն տեղի է ունենալու Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթը բաղկացած կլինի երկու կիսաեզրափակիչ փուլերից ՝ մայիսի 12-ին և 14-ին (որին կմասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչը), իսկ եզրափակիչը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 16-ին։

Comment here