ԳլխավորՇոուբիզնես

Բրայան Մեյը ճանաչվել է լավագույն դասական կիթառահարը՝ առաջ անցնելով Ջիմի Հենդրիքսից

«Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյը «Total Guitar» պարբերականի վարկածով լավագույն դասական ռոք կիթառահարների հնգյակում առաջ է անցել Ջիմի Հենդրիքսից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Classic Rock պարբերականին։

Պարբերականն ընթերցողների շրջանում օնլայն հարցում է անցկացրել՝ առաջարկելով ընտրություն կատարել տարբեր ժանրերի 170 երաժիշտների շրջանում՝ դասական ռոք, բլյուզ, հեւի մետալ, շրեդ (արագ կիթառային սոլո կատարում), ինդի, ինչպես նաեւ «Լավագույնն այժմ» անվանակարգում։

Մեյն առաջին հորիզոնականում է հայտնվել «Դասական ռոք» անվանակարգում։ Երկրորդ տեղում Ջիմի Հենդրիքսն է, նրան հաջորդում են Ջիմի Փեյջը, Էդդի վան Հալենը եւ Էրիկ Կլեպտոնը։

Մեյն ինքը առաջինն է համարում Ջիմի Հենդրիքսին նշելով. «Ես երբեք չեմ դադարում սովորել նրանից»։

Comment here