ԳլխավորՇոուբիզնես

Մաշա Մնջոյանը փայլուն ելույթ է ունեցել «Ավստրիալիայի ձայնը» մրցույթի բաթլ փուլում (տեսանյութ)

Երգչուհի Մաշա Մնջոյանը, ով այժմ մասնակցում է «Ավստրիալիայի ձայնը» նախագծին, փայլուն ելույթ է ունեցել մրցույթի բաթլ (մենամարտ) փուլում:

Մնջոյանը մրցույթի բաթլ փուլում հանդես է եկել երգչուհի Էլլա Մոներիի հետ: Նրանք կատարել են Արետա Ֆրանկլինի “Respect” հանրահայտ ստեղծագործությունը: Ժյուրիի անդամները հոտընկայս ծափահարել են  երգչուհիներին:

Մաշա Մնջոյանը ելույթի տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում և գրել, որ չափազանց ուրախ է Էլլայի հետ զուգերգի համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր մարզչին՝ Քելլի Ռոուլանդին` աջակցության համար, ինչպես նաեւ Բոյ Ջորջին՝ իրեն «փրկելու» եւ հաջորդ փուլ անցկացնելու համար։

Մաշա Մնջոյանը 2013 թվականին հաղթել է «Հայաստանի ձայնը» մրցույթում: Նա մասնակցել է նաև «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին՝ անցնելով կիսաեզրափակիչ փուլ:

Comment here