ԳլխավորՇոուբիզնես

Սեբուն, Միշոն և Սերժ Թանկյանը համատեղ երգ են ձայնագրել

Capital Cities խմբի անդամ, երգիչ, երգահան Սեբու Սիմոնյանը, ռեփեր Միշոն և ռոք երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանը երաժշտասերների դատին են հանձնել Introvert (Call Me Crazy) երգը:

«Introvert (Call Me Crazy)» ստեղծագործությունը երեք մտերիմ ընկերների համագործակցության ծնունդ է, ընկերներ, որոնք ապրում են տարբեր երկրներում: Սեբուն, որին մեծ ճանաչում է բերել Capital Cities խմբի «Safe and Sound» երգը, ապրում է Լոս Անջելեսում, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն ապրում է Նոր Զելանդիայում, իսկ Միշոն՝ Հայաստանում:

Comment here