ԳլխավորԼուր

«Աերոֆլոտը» չեղարկել է Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա մի շարք չվերթներ

Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության սահմանափակումների պատճառով «Աերոֆլոտ» ավիաընկերությունը փոփոխություններ է կատարել մարտի 18-28-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ուղղությամբ նախատեսված թռիչքների չվացուցակում։

Այս  մասին տեղեկացնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը։

Ավիաընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-28-ն ընկած ժամանակահատվածում չեղարկվել են SU1868 Մոսկվա-Երևան չվերթը, որը պետք է կայանար երեկոյան 20։40, SU1966 Մոսկվա-Երևան՝ ժամը 23։20-ի չվերթը։ Մարտի 20-28-ին չեղարկվել են SU1869 (Երևանից մեկնումը՝ ժամը 02:55­-ին) և SU1967 (Երևանից մեկնումը՝  ժամը 04:55-­ին) չվերթները:

Մարտի 23-28-ն ընկած ժամանակահատվածում չեղարկվել են նախատեսված մի քանի չվերթ, խոսքը Մոսկվայից մեկնող SU1858 (Մոսկվայից մեկնումը՝ ժամը 06:30-­ին) և SU1862 (Մոսկվայից մեկնումը՝ ժամը 16:40­-ին), ինչպես նաև Երևանից մեկնող SU1859 (մեկնումը՝ ժամը 11:20­-ին) և SU1863 (մեկնումը՝ ժամը 21:35­-ին) չվերթների մասին է։

Չեղարկված չվերթների տոմսերի փոխանակումն ու վերադարձը հնարավոր է առանց տուգանքների։

Հիշեցնենք, որ ՀՀ-ն և ՌԴ-ն կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով դադարեցրել են  ավիահաղորդակցությունը։

Comment here