ԳլխավորԼուր

«Աերոֆլոտը» վերսկսում է թռիչքները Հայաստան

Ռուսաստանյան «Աերոֆլոտ» խոշորագույն ավիաընկերությունը մարտի 22-ից կվերսկսի Հայաստան թռիչքները SSJ100 հայրենական ինքնաթիռներով հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Աերոֆլոտ»-ն սկսում Է տոմսերի վաճառքը` Երեւան ամենօրյա կանոնավոր չվերթների համար:

«Աերոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցրել էր արտասահման բոլոր թռիչքները, բացի Մինսկ չվերթներից: Երկուշաբթի օրվանից՝ մարտի 14-ից, փոխադրողը վերսկսել է թռիչքները Բիշքեկ եւ Օշ (Ղրղզստան), իսկ մարտի 21-ից կվերսկսվեն չվերթները Բաքու (Ադրբեջան)։