ԳլխավորԼուր

Վարդան Ղուկասյանը դարձավ Գյումրու համայնքապետ

Վարդան Ղուկասյանը դարձավ Գյումրու համայնքապետ

64-ամյա Վարդան Ղուկասյանը, որը 2000-2012 թվականներին ղեկավարել է Գյումրին, այսօր կրկին ընտրվեց Գյումրու համայնքապետ։

Նորընտիր ավագանու անդրանիկ նիստին մասնակցեցին «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Մեր քաղաքը», «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք» խմբակցությունները, ներկա չէր միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։

«Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունները չառաջադրեցին համայնքապետի իրենց թեկնածուին և հայտարարեցին` քվեարկելու են ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի օգտին։ ՀԿԿ–ն առաջադրեց իր թեկնածուին` Վարդան Ղուկասյանին։

Ավագանու 18 ընդդիմադիր անդամները (ընդհանուր՝ 33) միաձայն ընտրեցին Վարդան Ղուկասյանին։

Հիշեցնենք` Գյումրի և Փարաքար համայնքներում ավագանու ընտրություններ անցկացվեցին մարտի 30-ին։