ԳլխավորԼուր

Գյումրին ընտրվել է ԱՊՀ երկրների 2024 թ. սպորտային մայրաքաղաք

Կարեն Գիլոյանը աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում ընտրվել է խորհրդի նախագահ, հայտնում են նախարարությունից։

Նրա լիազորությունները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից՝ 1 տարի ժամկետով։

Խորհրդի որոշմամբ Գյումրին ընտրվել է ԱՊՀ երկրների սպորտային մայրաքաղաք, որտեղ 2024 թվականին կանցկացվի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մեծ համաժողով։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ հետևելու այս օրերին անցկացվող ԱՊՀ երկրորդ խաղերին։

Մինսկ այցի շրջանակում Կարեն Գիլոյանը հանդիպել է Բելառուսի սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի հետ։ Ոլորտի պատասխանատուները քննարկել են հետագա մի շարք համագործակցություններին և փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։

Կարեն Գիլոյանն այցելել է Մինսկում գտնվող սպորտային գիտահետազոտական, վերականգնողական բժշկական կենտրոն, որը աշխարհում լավագույններից է իր տեխնիկական, գույքային հագեցվածությամբ։