Փարաքարում նորակառույց միջնակարգ դպրոց է բացվել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
576 աշակերտի համար նախատեսված դպրոցն ամբողջությամբ հագեցվել է նոր գույքով, ապահովված է բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներով, ունի մարզադահլիճ՝ համապատասխան կահավորմամբ։
Դպրոցը կառուցվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով, որի արժեքը 2 մլրդ 189,9 մլն դրամ է:




