ԳլխավորԼուր

337 դպրոցներ կունենան բնագիտական լաբորատորիաներ․ ԵՄ-ն 32 մլն եվրո կտրամադրի. ՏԵՍԱՆՅՈւԹ

Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցները  կունենան  ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ նախագծով առաջարկում են հավանություն տալ Հայաստանի  և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվող «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ծրագրին, որի ընդհանուր արժեքը 32 մլն եվրո է, դրանից 29.3 մլն եվրոն նախատեսվում է, որ Հայաստանին կտրամադրվի դրամաշնորհային հիմունքներով՝ որպես բյուջետային աջակցություն, ևս 2.7 մլն եվրոն կլինի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ ծրագրի իրականացման օժանդակության նպատակով:

Մանրամասները` տեսանյութում: