ԳլխավորԼուր

Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները

Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները

Ամփոփվել են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» ամենամյա մրցույթի արդյունքները։ Նախաձեռնությունն իրականացրել են ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՄԱԿ ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը։

Այս անգամ մրցույթն անցկացվել է «Մեր դպրոցական այգու պահապանը» խորագրով՝ խթանելով աշակերտների ստեղծագործական մտածողությունն ու թիմային աշխատանքը, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության զգացումը։ Մասնակից դպրոցներին առաջարկվել է ստեղծել այգու խորհրդանշական պահապան-թալիսմաններ, մշակել դրանց պատմությունը և ձևավորել այգիները՝ բնության հետ ներդաշնակության գաղափարով։ Մասնակիցները ոչ միայն իրենց հերոսների պատմություններն են հորինել և ձևավորել այգիները, այլև պատմությունները հասցրել են դպրոցների ագրո-խմբեր։

Մասնակցության հայտ է ներկայացրել 24 դպրոց՝ ՀՀ 6 մարզից և Երևանից։ Մայիսին մեկնարկած ծրագրի շրջանակում բոլոր մասնակիցները ստացել են մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն՝ գաղափարները կյանքի կոչելու համար։

Մրցույթի պահանջներին համապատասխան՝ մասնակից դպրոցները մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ներկայացրել են իրենց նախագծային փաթեթները. հանձնաժողովի գնահատմանը ներկայացվել է 13 ամբողջական նախագիծ։

Մրցույթի հաղթողները

  • Լանջաղբյուրի Վ․ Ադամյանի անվան միջնակարգ դպրոցը (Գեղարքունիքի մարզ)
  • Նոր Գեղիի Յու․ Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը (Կոտայքի մարզ)
  • Ծակքարի միջնակարգ դպրոցը (Գեղարքունիքի մարզ)
  • Խրախուսական մրցանակ 4-րդ տեղի համար՝ Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցին (Լոռու մարզ)
  • Խրախուսական մրցանակ 5-րդ տեղի համար՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցին (Գեղարքունիքի մարզ)։
  • «Լավագույն այգին՝ պատուհանագոգին»՝ Նեղոցի Արթուր Բեկջանյանի անվան հիմնական դպրոց (Լոռու մարզ)։

Առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա մրցանակ՝ 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, իսկ 2-5-րդ տեղերը զբաղեցրած դպրոցները՝ իրենց դպրոցական ճաշարանների համար նախատեսված մրցանակներ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews