ԳլխավորԼուր

30 ուսանողներ տուն են վերադարձել Ղազախստանից. տեսանյութ

Ռազմական բուհերի 30 ուսանողներ, որոնք ամանորյա արձակուրդներն անցկացնում էին Բայկոնուրում (Ղազախստան), վերադարձել են Մոսկվա «Ռոսկոսմոսի» ինքնաթիռով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի առաջին օրերին հեղուկ գազի գների դեմ բողոքի ակցիաները վերաճել էին զինված բախումների։ Երկրում երկու շաբաթով (մինչեւ հունվարի 19-ը) արտակարգ դրություն է հայտարարվել։

Վերջին տվյալներով՝ Ղազախստանում բախումների զոհ է դարձել 164 մարդ, հիվանդանոցներում 719 մարդ կա, ծանր վիճակում են 83-ը, իսկ ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 2265 մարդ։

Երկրի ՆԳՆ–ն հայտնել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է շուրջ 6000 մարդ, հարուցվել է 125 քրեական գործ։

Հունվարի 10-ին Ղազախստանում սգո օր է հայտարարված։