Էդինբուրգի համալսարանի անասնաբուժական հետազոտությունների դպրոցի (Dick Vet) ուսանողները մերկ լուսանկարվել են՝ 2020 թվականի բարեգործական օրացույցի համար, տեղեկացնում է The Sun պարբերականը։
Լուսանկարչական նախագծում, որի հեղինակը ուսանողուհի Յարա Մրջան է, մասնակցել է գրեթե 100 ուսանող։ Նրանք լուսանկարվել են կովերի, հյուսիսային եղջերուների, ձիերի, հավերի եւ կատուների հետ։
Օրացույցը վաճառվում է 12 ֆունտ ստեռլինգով։ Բոլոր միջոցները տրամադրվելու են Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում գործող All4Paws անասնաբուժական կլինիկային, որտեղ անվճար բուժվում են անապահով խավի մարդկանց ընտանի կենդանիները։
Comment here
You must be logged in to post a comment.