ԳլխավորԼուր

Համաճարակը չի ընտրել մտնել այն ընտանիքները, որտեղ երեխաները բարձր ՄՈԳ ունեն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Համաճարակը չի ընտրել մտնել այն ընտանիքները, որտեղ երեխաները բարձր ՄՈԳ ունեն, բարձր առաջադիմություն ունեն, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ուսանողների աջակցության խնդրին։

«ԲՀԿ-ն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել բոլոր ուսանողների մասով։ Կարծում եմ՝ այստեղ արդարության լրջագույն խնդիր կա։ Երբ դուք ասում եք՝ բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներ․․․ Համաճարակը չի ընտրել մտնել այն ընտանիքները, որտեղ երեխաները բարձր ՄՈԳ ունեն, բարձր առաջադիմություն ունեն։ Համաճարակը թակել է եւ թակելու է նաեւ այն ընտանիքների դուռը, որոնք ունեն վատ սովորող ուսանողներ, եւ ես կարծում եմ՝ նրանց եւս պետք է ներառենք այս փաթեթի մեջ։

Եվ, ի վերջո, ինձ դիմել են նաեւ հեռակա կարգով սովորող ուսանողներ։ Նրանց համար առաջարկվում են անտոկոս վարկեր։ Լավ, տվեցիք անտոկոս վարկ, մայր գումարը այդ երեխան ինչպե՞ս է փակելու, եթե նրա ծնողները նույնպես այս համավարակի պատճառով չեն աշխատում»։

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նաեւ հասարակական տրանսպորտի, գյուղատնտեսական վարկերի եւ մի քանի այլ խնդիրների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Comment here