ԳլխավորԼուրԿրթություն

Ծրագրավորման դասընթացներ. ուսանողներն անվճար մասնակցելու հնարավորություն ունեն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «SunnySchool» ուսումնական կենտրոնը  իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «iOS» և «Android» ծրագրավորման դասընթացներ: Տեղեկությունը հայտնում են Հյուսիսային համալսարանից։

ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների համար կենտրոնը առաջարկում է դասընթացներին անվճար մասնակցելու հնարավորություն, այն դեպքում, եթե դիմորդները առցանց թեստից կգնահատվեն 76 տոկոս և ավելի:

Դասընթացների մասին հավելյալ տեղեկություններ ստանալու և գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումներով՝

«iOS» դասընթաց-   https://edu.hti.am/trainings/ios

«Android» դասընթաց-  https://edu.hti.am/trainings/android

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 95 09 08 00 կամ +374 98 07 38 83։

Comment here