ԳլխավորԼուր

Շանթ Սարգսյանը՝ շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների փոխչեմպիոն

Ավարտվեցին շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունները, որոնք, կապված COVID 19 համավարակի հետ, անցկացվեցին օնլայն։

Մրցաշարն անցկացվեց 2 փուլով՝ ընտրական և նոկաուտ համակարգով անցկացվող եզրափակիչ։

Ընտրական փուլում Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի շախմատիստները պայքարեցին եզրափակչի 3-ական ուղեգրի համար, իսկ եզրափակչում նրանց միացան տվյալ տարիքային խմբում ամենաբարձր վարկանիշ ունեցող 4 շախմատիստները։

Մինչև 18 տարեկանների մրցաշարում հիանալի հաջողության հասավ Շանթ Սարգսյանը, ով հասավ եզրափակիչ, սակայն պարտվեց Հնդկաստանը ներկայացնող Նիհալ Սարինին։

Նշենք, որ Շանթ Սարգսյանը 2019 թվականին ևս դարձել էր աշխարհի մինչև 18 տարեկանների փոխչեմպիոն։

Comment here