ԳլխավորԼուրՀայաստանս

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին ու անցավ հաջորդ փուլ

Հայկ Մարտիրոսյանը թայ-բրեյքում 1,5-0,5 հաշվով հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին և նվաճեց աշխարհի գավաթի 4-րդ շրջանի ուղեգիր:

Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հիշեցնենաք, որ երկրորդ փուլում Հայկ Մարտիրոսյանը մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի արդյունքով հաղթել էր Թուրքիայի ուժեղագույն գրոսմայստեր Յլմազ Մուստաֆային և նվաճել 3-րդ շրջանի ուղեգիր:

Շախմատի աշխարհի գավաթի առաջնությունում Հայկը մեր միակ ներկայացուցիչն է։Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է մասնակցել գավաթի խաղարկությանը՝ առողջական խնդիրների պատճառով։ Պայքարը լքել են նաև Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը։

 

Comment here