Ալմաթիում օգոստոսի 3-9 անցկացվել է Շախմատի աշխարհի առաջին թիմային առաջնությունը համալսարանների միջև (FIDE World University Team Chess Championship):
Հաղթող է ճանաչվել FIDE Ural State Mining University-ը Ռուսաստանից, երկրորդ տեղում Saint Louis University-ն է ԱՄՆ-ից, երրորդ հորիզոնականում Ղազախստանի սպորտի ազգային համալսարանի KNUS թիմն է, որը համառ պայքարում հաղթեց University of Texas at Dallas-ին։
Ural State Mining University թիմի կազմում չեմպիոն է դարձել հայազգի Ռուդիկ Մակարյանը։
Ալմաթիում հավաքվել էին 16 համալսարանական թիմեր։
FIDE World University Team Chess Championship-ն անցկացվում էր առաջին անգամ: Եզրափակիչ փուլ դուրս գալու համար պայքարում էին 49 երկրների 79 համալսարանական թիմեր։ Առցանց որակավորման արդյունքում ուղեգրեր են ստացել ութ ուժեղագույն թիմեր, ևս ութ թիմեր հրավիրվել են կազմակերպիչների կողմից:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


