ԳլխավորԼուր

Արոնյանը կայծակնային շախմատի ԱԱ-ի առաջատարն է

Լևոն Արոնյան

Վարշավայում ընթանում է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

12 տուրերից հետո 10 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանն է: Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանն ունի 8,5, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը` 7, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը` 6,5,  Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Պետրոսյանը` 6 միավոր:

Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը 10 հնարավորից հավաքել են 4 միավոր:

Առաջնությունը կեզրափակվի այսօր՝ դեկտեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարշավայում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնությունում սենսացիոն հաղթանակ է տարել 17-ամյա ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը։

Լևոն Արոնյանը 9 միավորով գրավել էր 6-րդ տեղը։ Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր՝ 8 միավոր իր օգտին գրանցել էր Տիգրան Լ․ Պետրոսյանը ու զբաղեցրել 27-րդ հորիզոնականը։