ԳլխավորԼուր

Նոր Նորքում 24-ամյա աղջիկն ընկել է ցնցումների մեջ թմրանյութ օգտագործելուց հետո

Դեպրեսիա, բռնություն

Դեկտեմբերի 29-ին, ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի բնակիչներց մեկից, ով հայտնել է, որ իր հարևանուհու դուռը բացել է և հատակին հայտնաբերել են արնանման հետքեր, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամանած բժիշկները, պարեկներն ու ոստիկանները նշված տանը հայտնաբերել են Երևանի բնակիչ 24-ամյա Լիլիթ Մ-ին՝ «աջ բազկի կտրած վերք, հիպոբոլեմիկ շոկ» ախտորոշմամբ, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Միքայելյան» բժշկական կենտրոն։

Նշված տանը հայտնաբերվել է նաև Երևանի բնակիչ 29-ամյա Սարգիս Բ-ն, ում վրա հայտնաբերվել է արնանման հետքեր։  Բժիշկները նրան նույնպես օգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Ոստիկանները տանը հայտնաբերել են թմրամիջոց և, ըստ տեղեկությունների, Լիլիթ Մ-ն ու Սարգիս Բ-ն օգտագործել են և դրանից հետո Լիլիթ Մ-ի մոտ առաջացել են ցնցումներ, որի ժամանակ էլ, ըստ Սարգիս Բ-ի պատմածի, հավանաբար, նա ձեռքով հարվածել է պատշգամբի ապակուն, ինչի հետևանքով էլ վնասվածք է ստացել։